Լրահոս 24/7

Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին. Փաշինյան

2021-2022 թթ ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության. Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

Վարչապետը նախ նշեց, որ 2021 թվականի ողջ ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ է զարգացրել, որ կառավարությունը միայնակ  է թողել Արցախին և երկրորդը՝ պահանջել են որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում:

Ըստ նրա՝ առաջին թեզը հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով: «2021-2022 թթ Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության: 2019-ին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամի, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն 90-ականներից սկսած:

Այս գումարից 57.8 մլրդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել: 2021-ին արդեն Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է: Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել:

Այսինքն՝ ՀՀ աջակցությունն Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոս՝ 2019-ի համեմատ կամ 70 մլրդ դրամով: Իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝  2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, և 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն  Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն: Վարչապետը հիշեցրեց՝ ՀՀ կառավարությունը 2020-ի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ավարտը 136 մլրդ դրամի ծրագիր է իրականացրել Արցախում: Այդ ժամանակահատվածում հենց Հայաստանի բյուջեից հատկացվող միջոցներով են վճարվել Արցախի բոլոր բյուջետային հիմնարկների բոլոր աշխատողների աշխատավարձերը, բոլոր կենսաթոշակներն ու նպաստները, հատուցվել առողջապահական և կրթական համակարգի ծախսերը: 2020 թվականի նոյեմբերից սկած և 2021-ի ողջ ընթացքում արցախցիների բոլոր կոմունալ ծախսերը ևս հատուցվել են ՀՀ պետբյուջեի հաշվին:

2022 թվականին արդեն Արցախին Հայաստանի կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 մլրդ դրամ, այսինքն 2022 թվականին 2021-ի համեմատությամբ Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 մլրդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 102 մլրդ դրամով: Այս միջոցներով Արցախում կենսաթոշակների և նպաստների շուրջ 20-տոկոսանոց բարձրացում է տեղի ունեցել, տեղի է ունենում լայնածավալ բնակարանային շինարարություն:

Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ կառավարությունն այս ամենն առանձնապես չի էլ «թմբկահարել»: «Եվ կարծում եմ՝ ճիշտ ենք արել, քանի որ դա մեր աշխատանքն է: Եվ ՀՀ կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»,-ասաց վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

20 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

22 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

51 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

52 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

54 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

56 mins ago