Լրահոս 24/7

Պետք է սատարել Ուկրաինային, բայց գիտակցենք, որ ՌԴ-ի հետ պատերազմի մեջ չենք․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռումինիայում ասել է, թե ամեն ինչ կանի Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար:

Մակրոնը եռօրյա այցով է մեկնել Ռումինիա: Սև ծովի ափին Կոնստանցայի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի Կոգալնիչեաու ռազմակայանում Մակրոնը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսի ընկերակցությամբ հանդիպել է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներից գործուղված զինծառայողների հետ:

Այսօր ավելի ուշ Մակրոնը պետք է մեկնի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, որտեղ կհանդիպի արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ:

Պաշտոնապես դեռևս չհաստատված որոշ տեղեկությունների համաձայն, Մակրոնը կարող է Քիշնևից մեկնել նաև Կիև, ընդ որում այդ այցին կարող են միանալ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք պարտավոր ենք սատարել Ուկրաինային, սակայն պետք է մշտապես գիտակցենք, որ մենք և Ռուսաստանը պատերզմի մեջ չենք»,- Ռումինիայում ասել է Էմանյուել Մակրոնը:

Թիվ 1

Recent Posts

Գյումրիում դանակահարել են 3 հոգու

Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած…

4 mins ago

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Վիգեն Մեսրոպյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն»…

9 mins ago

ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի հետ բարձր մակարդակի շփումները

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» կազմած կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու՝…

26 mins ago

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու…

41 mins ago

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP

ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ևս մի քանի հազար զինվորների ուղարկելով այնտեղ։…

49 mins ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց…

1 hour ago