Լրահոս 24/7

ՌԴ եւ Եվրոպա արտահանող ընկերությունները ի՞նչ կորուստներ և օգուտներ կունենան. Սուքիասյանը՝ ԿԲ նախագահին

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ արտարժույթից կախված՝ արտահանող ընկերությունների գործողությունների հետ կապված։

 «Վերջին ամիսներին ՀՀ-ում ազգային արժույթը կայունանում է, բոլորը լավ գիտեն, որ դեպի Հայաստան կա արտարժույթի հոսք (դոլար, եվրո)․ ինձ հետաքրքրում են այն արտահանող ընկերությունները, որոնք արտահանում են և՛ Եվրոպա, և՛ Ռուսաստան։ Կցանկանայի, որ ԿԲ-ն գնահատեր դրանց տարբերությունները»,- Սուքիասյանը հարցն ուղղեց Գալստյանին՝ հավելելով.- «Այս ժամանակահատվածում որոշ տնտեսվարողներ հնարավոր է կարճաժամկետ առումով խնդիրներ ունենան, սակայն ընդհանուր գնահատման առումով մեզ մոտ առավել խնդրահարույց է դառնում էներգետիկ ձեռքբերման սակագինը, քանի որ նման շարունակության դեպքում հնարավոր է շատ կազմակերպություններ այդ ամենը իրենց հաշվին իրականացնեն։ Կցանկանամ հասկանալ, թե ԿԲ-ն ինչպես է տեսնում սա՝ մեր արտահանող ընկերությունները միայն կարճաժամկե՞տ խնդիրներ կունենան, թե երկարաժակետ։  Ի՞նչ կախատեսումներ կան ապագայում. եթե արտարժույթի հոսքը երկարաժամկետ առումով այսպես լինի, մեր տնտեսվարողները, որոնք արտահանում են այդ և այլ ուղղությամբ,  ի՞նչ կորուստներ և օգուտներ կունենան»։

Հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ շատ կարևոր տարանջատում կար, քանի որ հաճախ արտահանումը վերցնում են որպես մեկ ամբողջական մեծություն ու չեն դիտարկում արտահանման ուղղությունները, որովհետև տվյալ դեպքում շատ կարևոր է դիտարկել, որ Եվրոպա արտահանման պարագայում այս տարվա ընթացքում եվրոպական  արժույթը արժեզրկվել է ոչ միայն մեր դրամի, այլ նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ։ ԿԲ նախագահը շեշտեց, որ ինչ վերաբերում է ռուսական արժույթին, ապա ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում, որովհետև ՌԴ-ում գնաճը ավելի բարձր է, այսինքն՝ այն արտահանողները, որոնք արտահանում են Ռուսաստան  և պայմանագրերը ֆիքսված են ռուբլով՝ ստեղծված իրավիճակից բացառապես շահում են, որովհետև ՀՀ դրամը ավելի թույլ է, քան ռուբլին, ուստի փոխարժեքով պայմանավորել բոլոր տնտեսական երևույթները՝ սխալ է։

«Ի՞նչ մոտեցումներ կան․ սա պայմանավորված է ՀՀ միջազգային այցելուների հոսքով և արտաքին պահանջարկի ակնհայտ ավելացմամբ։ Այստեղ մենք ունենք քաղաքականության որոշման մի քանի նյուանսներ՝ առաջինը  ԿԲ-ի և կառավարության համատեղ տնտեսական օրակարգն է, որը որ կա։ Մենք կարծում ենք, որ եթե խոսակցությունները գնում են նրան, որ ԿԲ-ն արհեստականորեն արժեզրկի ՀՀ արժույթը, դա բացառապես կնշանակի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները բարձր գնաճ ունենալու հետևանքով վճարելու են գնաճային հարկ, որի միջոցով քաղաքացիները, այդ թվում՝ այն քաղաքացիները, որոնք հաճախ չունեն բավարար եկամուտներ, սուբսիդավորելու են արտահանողներին։ Մեր պատկերացմամբ, պետք է տեղի ունենա ավելի մանրակրկիտ վերլուծություն, որի արդյունքում արհեստական արժեզրկումից խուսափելով և հավելյալ գնաճի հաշվին հավաքագրած հարկային եկամուտներով կառավարությունը պետք է օժանդակի արտահանման այն ընկերություններին, որոնք ունեն դինամիկ արտահանման զարգացման պոտենցիալ»,- նշեց ԿԲ նախագահը։

Անդրադառնալով էներգետիկային առնչվող հարցերին՝ Գալստյանը հայտարարեց, որ եթե տեղի ունենա ազգային արտարժույթի ամրապնդում, ապա հանձանաժողովը, որը զբաղվում է էներգետիկ սակագների կարգավորմամբ, պետք է ինչ-որ ժամանակ հետո կարգավորի այն հարցը, թե արդյոք սակագինը համապատասխանում է փոխարժեքին։

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

3 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

3 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

4 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

4 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

5 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

5 hours ago