Լրահոս 24/7

Հանդիպել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները

ՌԴ-ի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դատախազությունների դերը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու հարցում: Հունիսի 16-ին նա աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որը ժամանել է մասնակցելու Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովին, հաղորդել են Ռուսաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եռակողմ ձեւաչափով Ադրբեջանի պաշտոնակիցների հետ համատեղ մենք քիչ ջանքեր չենք գործադրել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնան, տեղի բնակչության շրջանում լարվածության էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ»,- հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազը, որի խոսքը մեջբերել են մամուլի ծառայությունում: Նա հաստատակամ համոզվածություն է հայտնել, որ, երբ խոսքը վերաբերում է խաղաղության եւ անվտանգության վերականգնմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, հանցագործությունների հետաքննությանը, չպետք է լինի միակողմանի եւ միտումնավոր մոտեցում:

Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտարարել է ըստ ամենայնի աջակցություն ցույց տալու, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման եւ կատարված խախտումների մասին նախազգուշացումների հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված ռուսաստանցի զինվորական դատախազների պատրաստակամության մասին: Հանդիպման ընթացքում Կրասնովը շնորհակալություն է հայտնել Դավթյանին Ռուսաստանի դատախազության հետ համագործակցությանը կառուցողական, կշռադատված մոտեցման համար, որը ցուցադրում է ռուս-հայկական ամուր բարեկամությունը, եւ նշել է իր պաշտոնակցի նվիրվածությունը մասնագիտական էթիկայի, անկախության եւ անաչառության սկզբունքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: 

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago