

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը
Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որտեղ պատկերված են բոլոր քաղաքական գործիչները։ Եվրոպացիները հագել են պաշտոնական կոստյումներ և փողկապներ, մինչդեռ Զելենսկին հանդիպել է իր արևմտյան գործընկերներին զինվորական շապիկով և ծովային զինվորական տաբատով:
Մակրոնը, Շոլցը և Դրագին Կիև են ժամանել հունիսի 16-ի առավոտյան Լեհաստանից գնացքով։ Reuters-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչները Զելենսկու հետ պետք է քննարկեն Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…