Լրահոս 24/7

ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տիկին Վարդապետյանը թե իր մասնագիտական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաեւ օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարեւորագույն առաքելությանը, որը մեր կարծիքով պետք է ունենա ապագա ՀՀ  գլխավոր դատախազը»,-ասաց նա:

Կոնջորյանը վստահ է, որ Վարդապետյանն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և լինելու է Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր ու պատասխանատու:

Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

Լուսանկարը՝ Արմենպրեսի։

Թիվ 1

Recent Posts

Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց դատավորին…

9 seconds ago

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Լիբանան

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Լիբանան. հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նա ժամանել է…

5 mins ago

Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը

Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը։ Հայաստանը…

7 mins ago

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը աշխատանքային այց է կատարել Վրաստան

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է…

14 mins ago

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհուրդը Երևանում նիստ կանցկացնի

Այսօր Երեւանում կկայանա ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը։ Երեկ երեկոյան Երևան…

17 mins ago

Կալիֆոռնիայի նահանգապետը ցանկանում է այցելել Հայաստան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ «Մեխիկոյում հանդիպեցինք և…

21 mins ago