Լրահոս 24/7

Կ․ Անդրեասյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և պատվիրակության մյուս անդամներին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Նախարար Անդրեասյանը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը:

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին ընդունելության համար և ընդգծել, որ ԵԽ-ի հետ համագործակցելու հայկական փորձն արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից է: Գլխավոր քարտուղարն անգնահատելի է համարել հատկապես արդարադատության նախարարության դերակատարումը ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում:

Նախարար Անդրեասյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն, ոստիկանական, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարված բարեփոխումները և ունեցած ձեռքբերումները: Այս համատեքստում նախարարը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքավ ԵԽ անդամ հանդիսացող, ԵԽ մի շարք համաձայնագրեր և կոնվենցիաներ վավերացրած Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը:

ԵԽ գլխավոր քարտուղարը խոստացել է աջակցել իրավական դաշտում խնդրի լուծմանը: ԵԽ պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ սահմանադրական, դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, բռնության դրսևորումների և թրաֆիքինգի կանխարգելումն իրենց առաջնահերթությունների ցանկում են, և ԵԽ-ն պատրաստ է շարունակելու աջակցությունն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի դերը հատկապես սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների աջակցության հարցում:

Անդրադարձ է կատարվել ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը, որը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրական քայլ է գնահատվել ԵԽ գործընկերների կողմից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը ևս մեկ անգամ կարևորել է ԵԽ աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես արդարադատության ոլորտի զարգացման առանցքային գործընկեր:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

4 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

6 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

6 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

6 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

7 hours ago