Լրահոս 24/7

Լրագրող Ա․ Գևորգյանը Ա․ Սիմոնյանին պետք է վճարի 257 հազար դրամ և հերքում հրապարակի. Դատարանը վճիռ է կայացրել

Մեկ տարի առաջ ԱԺ փոխնախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել լրագրող Անի Գևորգյանին հերքել իր մասին զրպարտչական տվյալների հրապարակումը: Սիմոնյանը 2 մլն դրամի նյութական պահանջ էր ներկայացրել՝ որպես զրպարտելու համար փոխհատուցում: Ապրիլի 14-ին իմքայլական պատգամավորները խորհրդարանում հոտնկայս ծափահարել էին Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, ինչը բավականին լարված էր անցել հատկապես լրագրող Անի Գևորգյանի հետ:

Ալեն Սիմոնյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե նա ներկայացնում է քաղաքական ուժ, ապա հորդորել էր հանգստանալ՝ նշելով, որ կգնահատեն իր աշխատանքը: Այս ճեպազրույցից հետո համացանցում որոշ օգտատերեր տարածել էին Անի Գևորգյանի ու նրա անչափահաս որդու լուսանկարները: Ֆեյքային այս հարձակումը լրագրողը կապել էր Ալեն Սիմոնյանի հետ ու իր հրապարակային հարցազրույցներում հայտնել, որ ներքին համոզմունք ունի, որ այդ ամենը կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի կողմից:

Դատարանը հայցը բավարարել է մասնակի: Մասնավորապես, դատարանի որոշման մեջ ասվում է․

«1. Ըստ հայցի Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության՝ «Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի հատուցման» պահանջների մասին, բավարարել մասնակի։

  1. Պարտավորեցնել Պատասխանող՝ Անի Սեյրանի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում «Հերքում» վերնագրով և հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից կատարված արտահայտությունը՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որով նրան մեղադրել եմ իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում պատվիրելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»:
  2. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150 000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում:
  3. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
  4. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:
  5. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀԿ ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago