Լրահոս 24/7

Պետբյուջեից մարզպետարաններին կտրամադրվի 268.5 միլիոն դրամ

Կառավարությունն այսօր ընդունեց ՏԿԵ նախարարության նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է պետական բյուջեից համաֆինանսավորմամբ մարզպետարաններին տրամադրել 268.5 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու ակնկալիքով: Նախագիծը Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Դրանք վերաբերում են 18 բնակավայրի 20 սուբվենցիոն ծրագրերին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամ, Արմավիրի մարզում 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում 5 ծրագիր՝ 181 միլիոն դրամ, Կոտայքի մարզում 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամ, Լոռու մարզում 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամ, Շիրակի մարզում 1 ծրագիր՝ 4.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզում 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը:

Նախարարի խոսքով գումարը հիմնականում օգտագործվել է ասֆալտապատման, համայնքներում այգիների, պուրակների, խաղահրապարակների, խմելու ջրի, կոյուղու և այլ խնդիրների լուծման համար: 

Սանոսյանը հայտնեց, որ ծրագրերը բոլորն ավարտված են:

«Կառավարության պարտավորությունն ենք իրականացնում՝ շինարարներին իրենց աշխատանքի համար վճարելով»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

16 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago