Լրահոս 24/7
17.06.2022

Կառավարությունը 338 միլիոն դրամ ուղղեց՝ մարզիչներին և մարզիկներին նպաստ տալու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 338 միլիոն 100 հազար դրամ, որը կուղղվի մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը: 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ նրանց համար դառնալով բարձր նվաճումների խթան:

«Վերոնշյալ կարգավորումը կնպաստի «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին և  վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույնս նախապատրաստվելուն և մասնակցության ապահովմանը, ինչպես նաև բարձր արդյունքների ձեռքբերմանը՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության վարկանիշը համաշխարհային մրցահարթակներում»,- վստահեցրեց ԿԳՄՍ նախարարը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց գնահատման սանդղակը:

«Խոսքը տիտղոսակիր մարզիկների մասին է: Այս կարգը կգործի այնքան ժամանակ, քանի մարզիկը պահպանել է տիտղոսը: Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար առանձին կարգ ունենք, և այդ կարգը գործում է: Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ: Օլիմպիական վարկանիշներ հաղթահարածները կստանան 300 հազար դրամ նպաստ: Աշխարհի առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրածները կստանան 500 հազար դրամ, 2-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
19:37

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
18:15

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
16:55

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40