Լրահոս 24/7

Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը Պապլավոկի զուգարանի քաղաքական ծնունդների ԴՆԹ-ի մեջ են, ոչ մեր. Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում տեղի ունեցած զինված միջադեպին և գրել.

«Պապլավոկի զուգարաններում, Երևանի փողոցներում ու պետական կառույցներում տեղի ունեցած մարդասպաննությունների հաշվին քաղաքական ու ֆինանսական կապիտալ ստեղծած ստահակները երեկվանից փորձում են Արագածոտնի ողբերգական դեպքը, որը, ըստ Քննչական կոմիտեի, տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության ժամանակ ծագած վեճի հետևանքով, ներկայացնել քաղաքական երանգներով։

Իհարկե, Պապլավոկի զուգարանում քաղաքական ծնունդ ստացած այս սրիկաները ամեն ինչ անելու են, որպեսզի փորձեն մեր ու իրենց մեջ հավասարության նշան դնել, բայց փաստ է մնում, որ դրա համար ստիպված են խեղաթյուրել ու հորինել պատմություններ։ Օրինակ՝ Ապարանում ճանապարհային վեճի ընթացքում ծագած ու ողբերգական ելք ստացած միջադեպը ներկայացնել, թե իբր տեղի է ունեցել վարչապետին հայհոյելու համար, և որ ոչ ավելի, ոչ պակաս ՔՊ-ական պատգամավոր, փոխմարզպետ ու նրանց ընտանիքներ են մասնակցել դեպքին։

Բայց Պապլավոկի զուգարանի քաղաքական ծնունդները միանշանակ ձախողելու են, ձախողելու են, որովհետև Պապլավոկի զուգարանը, Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը նրանց քաղաքական ԴՆԹ-ի մեջ են, ոչ մեր»:

Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել էին կրակոցներ, գործադրվել էր որսորդական հրացան: Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է երեկ գիշեր, մյուսը՝ ավելի ուշ:

Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում են, որ վեճը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել էին երիտասարդների վրա։ Այս տեղեկությունը հերքել են պատգամավորն ու ոստիկանությունը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել ըստ որի Ապարանում 2 անձի սպանության, ևս 5-ի վիրավորում ստանալու պատճառը մեքենայով ազդանշան տալն ու վեճն է եղել: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago