Լրահոս 24/7

Մեր «մեռած» ընդդիմությունը ողբերգության վրա դիվիդենտ շահելու գործը որոշել է շարունակել․ Թորոսյան

Փաստորեն խորհրդարանական ըմդդիմությանը թվում է, թե իրենք դեռ «ողջ» են։ Ընկերներ, սխալվում եք, դուք վաղուց «ողջ» չեք դուք, ձեր համախմբով մեռելածին եք (կներեք, իհարկե, բժշկական տերմինոլոգիայի համար)։

Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Ու սա չեմ ասում չարախնդալու համար, այլ ասում եմ ցավով, քանի որ ցանկացած երկրի համար առողջ ու չմեռած ընդդիմություն ունենալը կենսական է։

Ուրեմն մեր «մեռած» ընդդիմությունը ողբերգության վրա դիվիդենտ շահելու գործը որոշել է շարունակել։ Մենք բոլորս, իհարկե, հիշում ենք բայրաքթարային ձեր փիառները ու երբեք չենք մոռանալու ձեր բարոյական անդունդը, բայց  մի՞թե չեք հասկացել, որ նոր ողբերգությունները շահարկելը միայն ու միայն ձեր անբարոյական դեմքն են ցույց տալու։ Մի՞թե այդ պարզ ճշմարտությունը հասու չէ ձեզ։

Երեկ՝ անբարո շահարկումը լսելուն պես, զանգահարել եմ Արագածոտնի մարզի առողջապահական մեր պատասխանատուներին, որպեսզի պարզեմ, թե ինչպես են իրենց զգում մեր վիրավոր համաքաղաքացիները, նաև փորձել եմ պարզել դեպքի մանրամասները, քանի որ ներքին համոզմունք ունեի, որ անբարո շահարկման մեջ նշված մեր գործընկերները չէին կարող մասնակից լինել տվյալ ողբերգությանը։

Բայց մեր իրապես «մեռած», նույնիսկ «սատկած» ընդդիմության համար դա կարևոր չէր, կարևոր էր իրենց հոգեվարքը ևս մի փոքր շարունակելը։ Հոգեվարքը այդ, սակայն, չէր «փրկելու» իրենց, քանզի «մեռելածին» էին նրանք, «մեռելածին»։

Հ.Գ. Ցավակցում եմ զոհված մեր համաքաղաքացիների հարազատներին և տոկունություն եմ մաղթում նրանց, իսկ իրավապահ համակարգից ակնկալում և պահանջում դժբախտ պատահարի լիակատար բացահայտում և օրենքի ողջ խստությամբ արդարադատության իրականացում»։

Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել էին կրակոցներ, գործադրվել էր որսորդական հրացան: Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է երեկ գիշեր, մյուսը՝ ավելի ուշ:

Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում են, որ վեճը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել էին երիտասարդների վրա։ Այս տեղեկությունը հերքել են պատգամավորն ու ոստիկանությունը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել ըստ որի Ապարանում 2 անձի սպանության, ևս 5-ի վիրավորում ստանալու պատճառը մեքենայով ազդանշան տալն ու վեճն է եղել: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

25 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

34 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

50 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago