Լրահոս 24/7

Ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու գործը դատարանում է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:

Քննությամբ պարզվել է, որ վերջիններս, 2022թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, Երևան քաղաքում իրականացվող հավաքներին լայն շրջանակներ ներգրավելու համար, մարդկանց նյութապես շահագրգռելու նպատակով, գործով դեռևս չպարզված անձանցից, գումարներ են ստացել ու բաժանել, ինչի կապակցությամբ միմյանց հետ կատարել են բազմաթիվ քննարկումներ, որոնցից մեկի վերաբերյալ ձայնագրությունը և հրապարակումը տարածվել էր համացանցում:

Նախաքննության շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացվել են նաև խուզարկություններ, որի ընթացքում Այգեշատ բնակավայրի՝ հիշյալ բնակիչներից մեկի տանը հայտնաբերվել է ռազմամթերք հանդիսացող «АК» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և դրանց մոդիֆիկացիաներից կրակելու համար նախատեսված մարտական 7, տարբեր տեսակի որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված 2 փամփուշտներ և «Mauser» տեսակի ատրճանակ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Այգեշատի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), իսկ մյուսին՝ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

8 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

10 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

11 hours ago