«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ դատի է տվել Արսեն Բաբայանին։
Իոաննիսյանը գրել է․
«Այս երիտասարդի համար երկու նորություն ունեմ, երկուսն էլ՝ վատ:
Մի երկու ամիս առաջ ես գրել էի, որ Վանեցյանի գլխավորած գումարտակը պատերազմի ժամանակ փախչել է։ Այդ անձանց քրեական հետապնդումից փրկեց այն, որ ֆորմալ առումով իրենց վրա, որպես սուբյեկտ, չէր տարածվում Քրեական օրենսգրքի դասալքության հոդվածը։
Իմ այդ հայտարարությանն ի պատասխան՝ ԱԱԾ նախկին պետի գրպանի խոսափողը հայտարարել էր, որ ինձ քարշ կտան դատարաններ։ Ընդ որում, դա արել էր իմ հասցեին վիրավորական արտահայտություններով։
Այսպիսով, առաջին վատ լուրն այն է, որ այս երիտասարդը ստեց ու այդպես էլ դատի չտվեց։ Ես քիչ մը ափսոսում եմ դրա համար, քանի որ դատարանում մտադիր էի ապացուցել խոսքերիս ճշմարտացիությունը (որ այլևս մեծ-մեծ չխոսեն)։
Իսկ երկրորդ վատ լուրն այն է, որ ես եմ իրեն դատի տվել՝ ինձ վիրավորելու համար։ Չգիտեմ՝ ի՞նքն է բարոյական վնասի հատուցումը վճարելու, թե՞ իր շեֆը, բայց վճարելու են ու ներողություն են խնդրելու»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…