

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով 6 միլիարդ 342 միլիոն 503 հազար դրամ կուղղվի 15 միավոր տրոլեյբուսների և 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար:
Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը նաեւ ասաց, որ այս տարի լրանում է 249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման 10 տարին, եւ տեխնիկական խնդիրները լուծելու համար Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան:
«Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,- վստահեցրեց Սարգսյանը:
Քաղաքապետի փոխանցմամբ՝ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին 87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երեւանում:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…