

«Իմ եզրակացությունը, որը հիմնված է տարբեր հակամարտությունների եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերլուծության վրա, այն է, որ համաշխարհային անվտանգության եւ խաղաղության բանալին ժողովրդավարությունն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս փուլում դեռ մարդու իրավունքների խնդիր է»։
Այս մասին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը՝ շարունակելով.
«Այս ամենի համատեքստում ակնհայտ է դառնում, որ նման հակամարտությունները պետք է լուծվեն հօգուտ ժողովրդավարության, քանի որ ժողովրդավարական հասարակությունները հակամարտություններ չեն առաջացնում։ Նրանք լուծում են կոնֆլիկտները։
Ժողովրդավարական հասարակությունում նույնիսկ ամենաբարդ հարցերը հեշտությամբ կարող են լուծվել, եթե երկու կողմերի նպատակը խաղաղությունն է, եթե երկու կողմերն իսկապես ձգտեն խաղաղության, ապա ամենահրատապ խնդիրները կգտնեն իրենց լուծումը։ Բայց երբ հակադրում ենք այս երկու համակարգերը՝ ժողովրդավարությունը եւ ինքնավարությունը, պարզ է դառնում, որ մի կողմից գործ ունենք խաղաղության իրական ցանկության, իսկ մյուս կողմից՝ խաղաղության ոգեշնչման իմիտացիայի հետ, ինչը ընդամենը փորձ է գոհացնել միջազգային հանրությանը:
Այդ իսկ պատճառով ժողովրդավարական հասարակությունների համար այդքան դժվար է հասնել խաղաղության։ Եվրոպայի խորհուրդը պետք է լինի նորաստեղծ, զարգացող, երիտասարդ դեմոկրատական երկրների կողքին։
Եվրոպայի խորհուրդը պետք է ապացուցի այն հասարակություններին, որոնք բռնել են ժողովրդավարության ուղին, որ խաղաղության անհրաժեշտության պնդումը ճիշտ է։ Մենք չպետք է թույլ տանք, որ ավտորիտար ռեժիմները հասնեն իրենց նպատակին»,-ասել է Ջուլհակյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…