

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հայտարարել է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննության հատուկ խմբի ստեղծման մասին: Այն կգլխավորի արդարադատության նախարարության աշխատակից էլի Ռոզենբաումը, որին անվանում են ԱՄՆ-ում ամենահայտնի “նացիստների որսորդը”:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ և այլ ոճրագործություններ են կատարում Ուկրաինայում”, – հայտարարել է գլխավոր դատախազը։
Գարլանդը հայտնել է, որ խմբում կհավաքվեն մարդու իրավունքների խախտումների եւ ռազմական հանցագործությունների հետ կապված գործերի հետաքննության առաջատար մասնագետներ:
Գլխավոր դատախազը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն փորձագետ կուղարկի Ուկրաինա ՝ կոռուպցիայի եւ փողերի լվացման դեմ պայքարում օգնելու համար: Երկու այլ փորձագետներ կուղարկվեն Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք, որտեղ տեղական իշխանություններին օգնություն կցուցաբերվի նրա դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի փորձերի դեմ պայքարում, ինչպես նաեւ կօգնեն օպերատիվ խմբին, որը զբաղվում է պատժամիջոցների տակ հայտնված ռուս օլիգարխների ակտիվների որոնմամբ եւ ձերբակալմամբ:
Էլի Ռոզենբաումը 1994-2010 թվականներին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում գլխավորել է հատուկ հետաքննությունների վարչությունը: Այն զբաղվում էր նաեւ նացիստական ռազմական հանցագործների որոնմամբ եւ արտաքսմամբ, ինչպես նաեւ ձգտում էր նրանց զրկել ամերիկյան քաղաքացիությունից:
Բրիտանացի պատմաբան Գայ Ուոլթերսը Ռոզենբաումին անվանել է պատմության մեջ ամենահաջողակ “նացիստների որսորդը”: Նա բացահայտել է 100-ից ավելի նացիստների։
Աղբյուրը՝ Meduza. io:
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…