

Հունիսի 18-ին Լիտվան արգելք է դրել իր տարածքով դեպի Կալինինգրադի մարզ ապրանքների երկաթուղային տարանցման համար, որոնք ընկել են եվրոպական պատժամիջոցների տակ։ Արգելքը վերաբերել է ածուխին, մետաղներին, ցեմենտին, փայտին, շինանյութերին և բարձր տեխնոլոգիական արտադրանքներին: Օգոստոսին նավթամթերքների մատակարարման սահմանափակումներ կարող են մտցվել։ Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովի խոսքով՝ արգելվել է բոլոր բեռների 40-50%-ը։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ սահմանափակումները մտցվել են Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո և նրա ղեկավարությամբ: «Ներկայումս սպասում ենք Եվրահանձնաժողովի պարզաբանումներին՝ կապված Կալինինգրադի առևտրային տարանցման նկատմամբ եվրոպական պատժամիջոցների ռեժիմի կիրառման հետ», – ասել է փոխարտգործնախարար Մանթաս Ադոմենասը։
Ալիխանովն անօրինական է անվանել Լիտվայի գործողությունները և ասել, որ պարզաբանումներ է խնդրելու Եվրահանձնաժողովից՝ սահմանած սահմանափակումների վերաբերյալ։ «Մենք կարծում ենք, որ սա Բալթյան երկրների՝ ԵՄ-ին միանալու արձանագրությունների կոպիտ խախտում է, սա Կալինինգրադի մարզ անվճար տարանցման կանոնների խախտում է։ Դա ԵՄ-ի և Բալթյան երկրների պարտավորությունն էր։ Սա նույնպես մարդասիրական խնդիր է, մեր տարածաշրջանը տնտեսապես խեղդելու փորձ է արվում»,- ասաց մարզպետը։
Տարանցման սահմանափակման կապակցությամբ հունիսի 20-ին ՌԴ արտաքին գործերի նախարարություն է կանչվել Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրջինիա Ումբրասենը։ Նրան հայտնել են «խիստ բողոք»։ ՌԴ ԱԳՆ-ն Լիտվայի գործողությունները որակել է որպես «սադրիչ» և «բացահայտ թշնամական»։
Եթե մոտ ապագայում Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքների միջև բեռնափոխադրումը ամբողջությամբ չվերականգնվի, ապա Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել իր ազգային շահերը պաշտպանելու համար։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտնել է, որ Վիրջինիա Ումբրասենին զգուշացրել են Ռուսաստանի կողմից հնարավոր պատասխան քայլերի մասին։ «Մենք մեզ հնարավորություն ենք վերապահում բավականին վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր տարածաշրջանը չշրջափակվի։ Խոսակցությունը, ինչպես ես հասկանում եմ, կոշտ էր»,- ասել է Կարասինը։ Ինչպիսի՞ պատասխան միջոցներ կարող է ձեռնարկել Ռուսաստանը, նա չի հստակեցրել։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն աննախադեպ է անվանել Լիտվայի որոշումը։ Հարցին, թե դա Կալինինգրադի շրջանի շրջափակում էր, նա պատասխանեց. «Սա շրջափակման տարր է, իհարկե»։ «Իրավիճակն այս առումով ավելի քան լուրջ է, և այն պահանջում է շատ խորը վերլուծություն՝ նախքան որևէ միջոցի և որոշումների ձևակերպումը», – հավելել է Պեսկովը։
Սենատոր Անդրեյ Կլիշասը Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Կալինինգրադի շրջանի փաստացի շրջափակման Լիտվայի փորձը Ռուսաստանի ինքնիշխանության խախտում է այս տարածաշրջանում և կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանի կողմից շատ կոշտ և բացարձակապես օրինական գործողությունների համար»:
Դաշնային խորհրդի ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովն ասել է. «Եթե Եվրամիությունը անհապաղ չուղղի Վիլնյուսի լկտի հնարքը, նա ինքնին կզրկվի ԵՄ-ին Լիտվայի անդամակցության վերաբերյալ բոլոր փաստաթղթերի օրինականությունից և մեզ համար մեր ձեռքերը կբացի Լիտվայի կողմից ստեղծված Կալինինգրադի տարանցման խնդիրը լուծելու մեր ցանկացած միջոցներով»։
Աղբյուրը՝ Meduza. io:
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…