Լրահոս 24/7

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև Հայաստանի մարզեր:  

«Future Economy Summit»-ի առաջին տեղեկատվական հանդիպումը Գյումրիում էր: Ֆասթեքսի մասնագետները հանդիպել  են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ:

Համալսարանի տնօրեն Կարեն Պետրոսյանը վստահեցրել է՝ ուսանողները շատ հետաքրքրված են տեխնոլոգիական աշխարհով և թվային արժույթներով: «ԲՈՒՀ-ը և աշխատաշուկան իրար հետ համահունչ են զարգանում: Մեզ համար շատ ուրախալի է, որ նման կազմակերպություն, ինչպիսին Ֆասթեքսն է նաև ներկայացրել է իր պրոդուկտները մեր ուսանողների համար: Մեր ուսանողները ևս հնարավորություն ունեն ներգրավվելու տվյալ ոլորտում»: 

Հաջորդ հանդիպումն Իջևանում էր: Ֆասթեքսի ներկայացուցիրները Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողներին ներկայացրել են Web3 և բլոկչեյն տեխնոլոգիաները, DeFi (ապակենտրոնացված ֆինանսների) վերջին միտումները, խոսել ոլորտային կարևոր թեմաներից։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Գարիկ Սիրոյանը նշել է. «Ես շատ կարևորում եմ, որ մարզում նմանատիպ հանդիպումներ իրականացվեն: Մեր ուսանողությունն ավելի սահմանափակ հնարավորություններ ունի ինֆորմացիայի և շփման տեսանկյունից, իսկ նման հանդիպումները կոտրում են կարծրատիպերը»:

Վանաձորի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպումն անցել է բուռն քննարկումներով: Լոռեցի ուսանողները բավականին տեղեկացված էին ոլորտի միտումներից և մեծ հետաքրքրությամբ էին մասնակցում հանդիպմանը:


Բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանի կարծիքով նմանօրինակ տեսակի հանդիպումները շատ կարևոր են և շատ արդյունավետ: «Ճիշտ տարիքային թիրախին ենք մոտեցել: Եվ ընդլայնել մարզերում շատ օգուտ կտա թե’ ոլորտի զարգացմանը հանրապետությունում, թե’ հենց ապակենտոնացմանը ոլորտի ամբողջ Հայաստանով մեկ: Շատ բարձր եմ գնահատում այսօրվա հանդիպումը»:

Վանաձորի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը նույնպես անդրադարձել է հանդիպմանը. «Սա նոր գիտելիք է, նոր տեղեկատվություն է մեր ուսանողների համար: Մեծամասնությունը հետաքրքրված են, լսել են այս տեխնոլոգիաների մասին: Նմանանատիպ հանդիպումները և նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ավելի առարկայական խնդրին ծանոթանալ»:

«Future Economy Summit»-ի ամփոփիչ հանդիպումը Ծաղկաձորում է:
Մայրաքաղաքի և մարզերի ուսանողները կներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքները «Բլոկչեյն տեխնոլոգիաներն ապագայի տնտեսությունում» թեմայով: Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն գլխավոր գործընկեր՝ Fastex-ի կողմից. 1-ին տեղը՝ 300 FTN-ին համարժեք դրամով, 2-րդ տեղը՝ 200 FTN-ին համարժեք դրամով, 3-րդ տեղը՝ 100 FTN-ին համարժեք դրամ:

Ֆասթեքսի Web3 գծով ղեկավար Արմեն Չախոյանը ընդգծել է. «Ֆասթեքսը մշտապես կարևորում է համալսարանների հետ աշխատանքը: Մշտապես ձգտելու ենք էլ ավելի հասանելի դարձնել ընդհանուր Web3-ի և բլոկչեյն տեխնոլոգիաների հետ կապված հարցերն ուսանողների համար և միշտ պատրաստ ենք մեր ողջ ներուժը ներդնել այդ ամենն իրականացնելու համար»: 

Ֆասթեքսի համար առաջնային է ՏՏ ոլորտի զարգացումը, Հայաստանի ԲՈՒՀ-երում թվային աշխարհի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:

Թիվ 1

Recent Posts

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. Մարտուն Գրիգորյան

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՔՊ-ն Գյումրիում…

22 minutes ago

Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահ…

41 minutes ago

«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում

Օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացած ռուս դերասան Մարկ Էդելշտեյնը ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական «Mirotvorets» կայքի տվյալների…

1 hour ago

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան

«Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը, բայց ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե…

1 hour ago

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել

Մեծ Բրիտանիան 236,8 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Ուկրաինային 2024–2025 թվականների համար։ Այս մասին հայտնում…

2 hours ago

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ…

2 hours ago