Լրահոս 24/7

Գործ ունենք բաց տեքստով սպառնալիքի հետ․ Ռ․ Մեհրաբյան

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ եթե ​​մոտ ապագայում Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքների միջև բեռնափոխադրումը ամբողջությամբ չվերականգնվի, ապա Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Թիվ 1-ին պարզաբանել է, թե ինչ է սա իրենից ենթադրում և ինչ ռիսկեր ու սպառնալիքներ են ներկայացնում։

-Ի՞նչ է սա նշանակում․ արդյո՞ք Ռուսաստանը տողատակով ակնարկում է ռազմական միջամտությամբ ցանկալի լուծման հասնելու նախաձեռնության հավանականություն։

-Ես կարծում եմ, որ այստեղ գործ ունենք բաց տեքստով սպառնալիքի հետ։ Սպառնալիք է ուղղված ոչ միայն Լիտվային, այլևս ողջ Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչի հետ կապված ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն է հայտարարությամբ հանդես եկել, հիշեցնելով ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի մասին, որը նշանակում է, որ հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի դեմ դիտարկվում է հարձակում ամբողջ դաշինքի դեմ։ Հետևապես Լիտվան այո՛ անմիջական սպառնալիքի ներքո է և Ռուսաստանի կողմից այդ հայտարարությունները հենց դրա դրսևորումներն են։ Մնացածն էլ տեսնենք ինչ զարգացումներ կունենա, բայց ի՞նչ պիտի անի Ռուսաստանը, պատերազմ հայտարարի՞, առանց այն էլ Ռուսաստանի գործերը մեղմ ասած ամենևին էլ լավ չեն Ուկրաինայի հետ ճակատում, նա կստանա երկրորդ ճակատը և հաստատապես ամենաողբերգական հետևանքներով հենց իր համար։

-Լիտվան արգելք է դրել իր տարածքով դեպի Կալինինգրադի մարզ ապրանքների երկաթուղային տարանցման համար, որոնք ընկել են եվրոպական պատժամիջոցների տակ։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ սահմանափակումները մտցվել են Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո եվ նրա ղեկավարությամբ․ Ո՞րն է այս քայլի քաղաքական ենթատեքստը

Ենթատեքստ չկա, այստեղ ուղիղ տեքստ է Եվրամիությունը որոշում է ընդունել պատժամիջոցների վերաբերյալ, Լիտվան Եվրամիության անդամ է և Լիտվան հետևում է միության համատեղ որոշված ոգուն և տառին, վերջ այստեղ ենթատեքստ չկա։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

30 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

39 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

56 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago