Արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի համոզմամբ՝ ՀՀ քաղաքացին գիտի, որ 911 զանգելով՝ իր խնդիրը լուծում է ստանալու, քանի որ ԱԻՆ աշխատակիցները երբեք միայնակ չեն թողնում իրենց կարիքը զգացող մարդկանց. դրա համար է, որ փրկարարի նկատմամբ Հայաստանում կա մեծ վստահություն:
ԱԻ նախարարի հետ զրուցել է «Հայկական ժամանակ»-ը։
– Պարո՛ն նախարար, 2 տարի է, ինչ ԱԻՆ համակարգում եք: Խնդրում ենք արձանագրել, թե այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել ազգաբնակչության համար ամենակարևոր նախարարություններից մեկում:
– Ամենակարևոր փոփոխություններից մեկը տեխնիկապես ԱԻ համակարգի կառույցների հագեցվածությունն ապահովելն է եղել և շարունակում մնալ: Մարզային վարչությունները համալրել ենք անօդաչու թռչող սարքերով, ինչը էապես հեշտացնում է մեր աշխատանքը, մանավանդ որոնողական աշխատանքներ կատարելիս: Վերջին տարիների ընթացքում փրկարար ծառայողների աշխատավարձերն են բարձրացվել, ինչը մինչ 2018 թվականի հեղափոխությունը տեղի չէր ունեցել: Սա շարունակական գործընթաց է. հնարավորության դեպքում կրկին աշխատավարձերի բարձրացում կլինի: Նաև նշեմ, որ ԱԻ նախարարության աշխատակիցները պարբերաբար ստանում են հասանելիք հավելավճարներ:
– Նշեցիք, որ նախարարության կառույցները տեխնիկապես հագեցվում են: Մասնավորապես ՀՀ ո՞ր մարզերում է առավել շատ զգացվում հրշեջ մեքենաների կարիքը: Խնդրում ենք նաև նշել, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում կառույցը տեխնիկապես է՛լ ավելի զինելու ուղղությամբ:
– Ցավոք, բոլոր մարզերն էլ ունեն ժամանակակից տեխնիկայի խնդիր, դրանց մի մասը 80-ականների է: Տեխնիկապես հագեցած է Երևանը և մի քանի այլ խոշոր քաղաք, մնացած մարզերում դեռ հին տեխնիկա է օգտագործվում, ինչը դժվարացնում է աշխատանքը: Նախ, ահազանգերին մի փոքր դանդաղ ենք արձագանքում, ծախսն էլ է շատ. հին մեքենաները շուտ են շարքից դուրս գալիս, դրանք վերանորոգելու համար հավելյալ գումար ենք ծախսում: Տեխնիկապես վերազինելու ծրագիր կա արդեն 4 մարզի համար՝ Արագածոտն, Կոտայք, Արմավիր և Արարատ: Գումարը պետք է հատկացնի ՀՀ կառավարությունը: Այժմ այդ ծրագրի իրականացման համար ինտենսիվ քննարկումներ ենք իրականացնում: Նշեմ նաև, որ տեխնիկայի որոշ քանակ նվիրել են մեր ճապոնացի գործընկերները, նվիրատվություն ունենք ՌԴ-ից. վերջերս 6 «Ուրալ» մեքենա են նվիրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…