Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացվել են գործարարների կողմից Հայաստանի #տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը:
Մասնավորապես, քննարկել ենք Երևանում և մարզերում թեթև արդյունաբերության, #մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի, ժամագործության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող նախագծեր: Առանձին անդրադարձ է կատարվել «Հին Երևանի» և «Ֆիրդուսի» թաղամասերի ծրագրերին:
Քննարկել ենք նաև Հայաստանում աշխատաշուկայի վիճակը և այս առումով կարևորել այնպիսի կրթական ու #մասնագիտական ծրագրերի իրականացումը, որոնք անմիջական կապ կունենան աշխատաշուկայի պահանջներին:
Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից․