Լրահոս 24/7

Գյումրին նախատեսում է բազմաֆունկցիոնալ տեխնիկա գնել սուբվենիցիոն ծրագրի շրջանակներում

 Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է թարմացնել Գյումրի համայնքի ավտոպարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրին վերջին տարիներին նորացնում է տեխնիկան. 2018 թվականից սկսած համայնքը ձեռք է բերել  2 ինքնաթափ, 3 աղբատար մեքենա-սարքավորում, 1 Էքսկավատոր-ամբարձիչ, ինչպես նաև 6 աղբատար, 1 վակումային, 4 կոմբինացված և 1 գրեյդեր մեքենա։

Ընդհանուր 480 մլն 455 հազար դրամ արժողությամբ ծրագրի կառավարության համամասնությունը կազմում է 50%։ Եվս 23 միավոր տեխնիկա և 3 միկրոավտոբուս էլ համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 2020 թվականին՝ կրկին կառավարության 50 տոկոս աջակցությամբ։ 2022 թվականին 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա է նախատեսվում գնել սուբվենցիոն ծրագրով:

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում «Կարմիր գլխարկ» մանկապարտեզում 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղադրվել է 16 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ 30 մոդուլներով։ 7 մլն 474 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60%-ը կառավարությունն է տրամադրել, մնացած գումարը համայնքային բյուջեից է հատկացվել։ Մանկապարտեզը 2022-ի սուբվենցիոն ծրագրերից ևս կօգտվի, նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում։ Այս ծրագրին կառավարության աջակցությունը 70% է։

 Խնդիրներ կան Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի հետ կապված՝  2018 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ «Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%։ Աշխատանքներն իրականացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Քանի որ շինարարական աշխատանքները ավարտված չեն, գումարն ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին:

Շիրակի մարզպետարանի հասարակայնության ու տեղեկատվության բաժնից տեղեկացնում են, որ մարզի համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մարզպետի ուշադրության ներքո են:

«Մարզպետի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները հետևում են ծրագրի ընթացքին: Օրերս էլ  մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ անդադրադառնալով համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին և արձանագրված բացթողումներին։ Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ»,- տեղեկացրեց բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը։ 

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

16 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

33 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

51 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago