Լրահոս 24/7

Բայդենը զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու մասին օրենք է ստորագրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու մասին օրենք է ստորագրել։ Նա փաստաթուղթը ստորագրել է Սպիտակ տանը։

«Ես այստեղ եմ հանուն վերջին 30 տարիների ընթացքում ընդունված ամենանշանակալի օրենքի», – ասել է նախագահը:
Բայդենը խոստացել է օրենքի ընդունումն ավելի ընդգրկուն միջոցառմամբ նշել Սպիտակ տանը հուլիսի 11-ին՝ արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո: ԱՄՆ նախագահը մեկնելու է Եվրոպա, որտեղ մասնակցելու է G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին:

Օրինագիծը խստացնում է 18-ից մինչև 21 տարեկան պոտենցիալ գնորդների ստուգումները, խրախուսում է նահանգներին այնպիսի նորմեր ընդունել, որոնք թույլ կտան մերժել զենքի վաճառքը այն անձանց, որոնց դատարանը վտանգավոր է համարում հասարակության համար, ֆինանսավորում է դպրոցական անվտանգության և երիտասարդության հոգեբանական օգնության ծրագրերը:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago