Լրահոս 24/7

«Մեծ յոթնյակի» չորս երկրներ կարգելեն ռուսական ոսկու ներկրումը

«Մեծ յոթնյակի» չորս երկրներ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան, շուտով կարգելեն ռուսական ոսկու ներկրումը որպես ավելի կոշտ պատժամիջոցների մաս՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա: Այս մասին Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի մեկնարկման օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ G7-ի բոլոր երկրները համաձայնել են արգելել Ռուսաստանից ոսկու ներկրումը (բացի վերը նշվածներից, այն ներառում է Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան-խմբ.)։ Արգելքին նրանց միանալու մասին դեռևս չի հաղորդվում: Կիրակի օրը ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ գագաթնաժողովի արդյունքը, ինչպես ակնկալվում է, կլինի «Մեծ յոթնյակի» երկրների համատեղ որոշումը ռուսական ոսկու նկատմամբ էմբարգոյի վերաբերյալ։

Ըստ Ջոնսոնի՝ արգելքը հարվածելու է ռուս օլիգարխներին, ովքեր վերջերս իրենց ակտիվները վերածել են ոսկու, և «Պուտինի ռազմական մեքենային»։

Հայտարարության մեջ նշվում է, որ անցյալ տարի ոսկու արտահանումը Ռուսաստանի տնտեսությանը բերել է ավելի քան 15 մլրդ դոլար։

Արգելքը չի ազդի Ռուսաստանից արդեն համաշխարհային շուկա առաքված ոսկու վրա։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

7 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

29 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

48 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

51 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago