Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը 2011-2015-ին անձամբ է Քաթարի շեյխ Համադ բին Ջասիմ ալ-Թանիից ընդունել երեք նվիրատվություն ՝ ընդհանուր երեք միլիոն եվրո կանխիկ գումարով: Այս մասին գրում է The Sunday Times թերթը։
Բոլոր դեպքերում գումարը մուտքագրվել է արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամի հաշվեհամարներին։ Մի դեպքում շեյխը, որը մինչեւ 2013 թվականը զբաղեցնում էր կատարի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնները, արքայազնին մեկ միլիոն եվրո է փոխանցել Fortnum & Mason Բրիտանական պրեմիում դասի խանութից պայուսակներում:
2015- ին նա Չարլզին ճամպրուկում մեկ միլիոն եվրո է փոխանցել ։ Թերթի տվյալներով ՝ դա եղել է Քլարենս հաուսի արքայազնի նստավայրում մենակ հանդիպում, այնտեղ չի եղել Չարլզի քարտուղարը, որը սովորաբար ներկա է եղել այլ երկրների ներկայացուցիչների հետ նրա հանդիպումներին:
Հրատարակության համաձայն ՝ ճամպրուկը հանձնել են պալատի երկու աշխատակիցների, որոնք հաշվել են գումարը, այնտեղ եղել են 500-ական եվրո արժողությամբ թղթադրամներ, որոնցից ԵՄ-ն հետագայում հրաժարվել է անօրինական մեքենայություններում դրանց հաճախակի օգտագործման պատճառով: Այնուհետեւ գումարը փոխանցվել է Coutts բանկին, որը ծառայում է թագավորական ընտանիքին, եւ հաշվեգրվում է հիմնադրամի հաշվին:
Արքայազն Չարլզի խորհրդականներից մեկի խոսքով, ով այդ դեպքերից մեկում գումար է հաշվել, բոլոր մասնակիցներին “շատ անհարմար” էր տեղի ունեցածից: Թերթի տվյալներով ՝ ինչ-որ պահի շեյխի ներկայացուցիչներին ուղղակիորեն խնդրել են Չառլզին կանխիկ գումար չտալ։
The Sunday Times-ը նշում է, որ չի ակնարկում տեղի ունեցածի անօրինականության մասին, սակայն, թերթի կարծիքով, այդ դրվագները “շատ լուրջ հարցեր են բարձրացնում գահաժառանգի ողջամտության մասին”, որն իր գործառույթների շրջանակներում հանդիպում է նաեւ արտասահմանյան գործիչների հետ եւ նրանց տեղեկացնում տարբեր հարցերի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը:
2021 թվականին հայտնի է դարձել, որ արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը հետաքննության առարկա է դարձել կոչումների եւ քաղաքացիության հնարավոր տրամադրման պատճառով ՝ նվիրատվությունների դիմաց:
Աղբյուրը՝ Meduza.io:
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…
ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…