

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 29-ին այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։
Հիվանդանոցի զարգացման և հաղորդակցության տնօրեն տիկին Ռաֆայելե Գալանտը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, ընդգծել է, որ մեծ պատիվ է իրենց կառույցում ընդունել ՀՀ վարչապետի տիկնոջը։ Հիվանդանոցի ղեկավարները ներկայացրել են կառույցի ստեղծման պատմությունը, այն արդյունքներն ու ձեռքբերումները, որոնց հասել է հիվանդանոցը, նշելով, որ մանկական հիվանդանոցը, վերապատրաստման ինստիտուտը, աուտիզմի ռեսուրսների կենտրոնը և մանկապարտեզը գործում են Լենվալ հիմնադրամի ներքո: Գալանտի խոսքով՝ հիվանդանոցը կարողացել է արդիականացվել և շարժվել մանկաբուժության զարգացող ստանդարտներով երեխաներին ավելի լավ ախտորոշելու և բուժելու համար:
Աննա Հակոբյանին պատմել են նաև Լենվալ հիվանդանոցի կողմից տարեկան իրականացվող ահռելի ծավալի աշխատանքի մասին։ Մասնավորապես, ամեն տարի կատարվում են ավելի քան 100000 բժշկական և մասնագիտացված խորհրդատվություն, ավելի քան 60000 շտապօգնության այցելություններ, մոտ 5700 վիրաբուժական միջամտություններ, ավելի քան 50000 մանկական հոգեբուժական բուժում, 58 հաշմանդամություն ունեցող բնակիչ և մոտ 60 երեխաների խնամակալություն։
Հանդիպում-քննարկման ընթացքում, որին մասնակցել են Լենվալ հիմնադրամի գլխավոր տնօրեն Ռոնան Դյուբուան, հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մարին Կորբուչչինը, բուժանձնակազմի ներկայացուցիչներ, Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առաջարկել քննարկել համագործակցության հեռանկարներին մասին, ինչը սիրով ընդունվել է բուժանձնակազմի կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց հիվանդանոցում ընդունել հայաստանցի գործընկեր բժիշկներին։
Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում հանդիպել և զրուցել է բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել Հայաստանի երեխաների խնամքի կենտրոնի սաների պատրաստած հուշանվերներ, նաև խաղալիքներ, հայերեն խոսող տիկնիկներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել երեխաների մոտ։
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…