ՀՀ կառավարությունն այսօր իր հերթական նիստում 1 միլիարդ 385 միլիոն դրամ հատկացրեց մի շարք մարզպետարանների՝ սուվբենցիոն մի շարք նախագծեր իրականացնելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ 24 միլիոնը տրամադրվելու է Տավուշի մարզպետարանին, 76 միլիոն Վայոց ձորի մարզպետարանին, 653 միլիոն Սյունիքի մարզպետարանին, 33 միլիոն Կոտայքի մարզպետարանին, 84 միլիոն Լոռիի մարզպետարանին,353 միլիոն Գեղարքունիսի մարզպետարանին, 89 միլիոն Արարատի մարզպետարանին, 58 միլիոն Արագածոտնի մարզպետարանին:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարը հիմնականում ուղղվելու է համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…