Լրահոս 24/7

1,5 տարի ունենք Բերձորի և Աղավնոյի բնակիչների և ճանապարհի խնդիրը լուծելու համար. Ա․ Գրիգորյան

Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը մենք նոյեմբերի 9-ից սկսած քննարկել ենք Արցախի մեր գործընկերների հետ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», – նշեց Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությանը, նշել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ըստ Գրիգորյանի, երբ փորձել են առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել են հնարավոր խնդիրների մասին։

«Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք  շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք», – ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով միջանցքային քաղաքականությանը, ԱԽ քարտուղարը վստահեցրեց՝ միջանցք ՀՀ տարածքում բացառվում է: 

Գրիգորյանը հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ ապաշրջափակումը քննարկվել է և Մոսկվայում և Բրյուսելում. «Եթե հիշում եք, երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Նոյեմբերին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երևանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրմաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել և շարունակում է սա մնալ»,-ընդգծեց նա:

Թիվ 1

Recent Posts

Վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…

1 minute ago

2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…

20 minutes ago

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…

37 minutes ago

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…

40 minutes ago

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

10 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

15 hours ago