Լրահոս 24/7

Մեր ազգը սրանից ավելի ողբերգական բաներ է հաղթահարել և դասեր քաղած դուրս եկել ու առաջ գնացել․ Ա․ Հովհաննիսյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանին։

«Իմ կարծիքով մեր էլիտաները պետք է ի վերջո մեզ բացատրեն, ամբողջ ազգին, հերիք է մենք երազենք երկիր ունենալուց, մենք պիտի երազենք պետություն ունենալու մասին․ մենք պիտի պետությունը տարբերենք երկրից։ Այն զրկանքները, որով ժողովուրդներն անցնում են հանուն պետականության և վերջում ստանում են հզոր պետականություն, դա հեշտ բան չի և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- նշեց պարոն Հովհաննիսյանը։

Նա հավելեց․ «Դժբախտաբար, ամենասարսափելի երազում անգամ չպատկերացրած, ամիսը հինգ դավաճան գտած էս դեպքերի մեջ էլ եմ օրինաչափություն տեսնում․ ինչ ցանել ենք այն հնձում ենք, և այս քավարանը, դժբախտաբար, մենք պիտի անցնենք։

Ես շատ դաժան բան պիտի ասեմ, բայց այս պարտության, այս վիճակից ուշքի գալ և փորձել անիվը ետ պտտելը երևի թե մեր ազգի պատմության ծանրագույն, դաժանագույն փուլերից մեկն է, և մենք պիտի անցնենք դա»։

Զրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանն ընդգծեց․ «Ես չեմ կարծում, թե կա մի հայ, եթե իրականում ինքը իրեն հայ է համարում, չի սպասում այն հարմար պահին, որ ինքը կարողանա հակառակ կողմից թելադրել, ինչպես եղել է 1994 թվականին, բայց խելամիտ է արդյոք այս պահին ձեռքը սեղանին խփելը։

Հաղթանակը բթացնում է, պարտությունը՝ զգոնացնում։ Մենք հաղթանակի բթացումը տեսանք, հիմա հերթն է պարտության զգոնացման։ Այսինքն պիտի ուշքներս գլուխներս հավաքենք, դաս քաղենք, սերունդներին ճիշտ դաստիարակենք, ճիշտ կրթենք ու առաջ գնանք։ Մենք միանշանակ ապագայում ունենալու ենք շատ մեծ հաղթանակներ, ես չեմ կասկածում դրանում»,- եզրափակեց նա։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago