Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։
Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային կյանքի բարելավմանն ուղղված, իրականացվող նախաձեռնությունների ընթացքի ու հաստատված ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…