Կրթություն

Որոշ ուսուցիչներ հավելյալ վարձատրություն կստանան․ Անդրեասյան

«Այսօր միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում հաստատվել են մեր երեք նոր ծրագրերը, որոնցով նախատեսվում է, որ հաջորդ տարվանից.

– հավելյալ վարձատրություն կստանան ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչները՝հաշվի առնելով բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությունը, դրա համար լրացուցիչ խթանների անհրաժեշտությունը,

– հավելյալ վարձատրություն կստանան գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դպրոցներում դասաժամերը քիչ են, ուստի գործող ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներով վարձատրության չափի էական փոփոխություն հաճախ տեղի չի ունենում։

Սա նշանակում է, որ գյուղական փոքր դպրոցում դասավանդող բնագիտական առարկայի ուսուցիչը միանգամից երկու ծրագրով կստանա հավելյալ վարձատրություն, որը կգումարվի իր աշխատավարձին ու մյուս հնարավոր հավելավճարներին, օրինակ կամավոր ատեստավորման կամ տարակարգի։Առաջիկայում կներկայացնենք հավելյալ վարձատրության կարգը։

– Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչները կվարձատրվեն նոր մոտեցմամբ՝ երկու դասարանների միավորման պարագայում հավելյալ վարձատրվելով դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, երեք դասարանների պարագայում՝ 75 տոկոսի չափով։Հետագայում այս մոտեցումը կտարածվի մյուս մարզերի վրա՝ դասարանների կազմավորման նոր կարգի համաձայն»,-գրել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

3 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

3 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

4 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago