ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով։
Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:
Բացման արարողությանը մասնակցել են նաև «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա. Սվաջյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքյան գործընկերներ:
Աշխատաժողովն անցկացվում է արդեն 3-րդ տարին, և այս տարվա խորագիրն է «Ներառական կրթություն»։
«Շատ կարևոր է ունենալ հնարավորություն՝ խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնցից կախված է մեր վաղվա օրը։ Իսկ մեր ապագան կախված է այսօրվա կրթությունից, դրա որակից, առկա մարտահրավերներին դիմակայելու կարողությունից, և հաճախ բանալին հենց մեր մեջ է։ Որակյալ կրթությունն է, որ հասարակության զարգացման բանալին է»։
Փոխնախարարը հատկապես կարևորել է նմանատիպ նախաձեռնությունների դերը, որոնք ծնվում են կրթական համակարգի անմիջական մասնակիցների ջանքերով և բերում են փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են կրթական համակարգին։
Անդրեասյանը աշխատաժողովի անցկացումը արժևորել է նաև ոլորտի տարբեր կառույցներին համախմբելու, փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը բացահայտելու տեսանկյունից և վստահություն է հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու կրթական բարեփոխումներին միտված առաջարկներին ու գաղափարներին և դրանք կյանքի կոչելուն։
Այս տարի առաջին անգամ է աշխատաժողովն անցկացվում նաև առկա ձևաչափով, բանախոսությունների մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին։ Մինչև հուլիսի 4-ը ներառյալ՝ կլինեն 120 ելույթներ, այդ թվում՝ առցանց հանդիպումներ։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…