Կրթություն
01.07.2022

Ժ․ Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացմանը

Ժ․ Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով։

Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:

Բացման արարողությանը մասնակցել են նաև «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր  Մարիաննա Հարությունյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա. Սվաջյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքյան գործընկերներ:

Աշխատաժողովն անցկացվում է արդեն 3-րդ տարին, և այս տարվա խորագիրն է «Ներառական կրթություն»։

«Շատ կարևոր է ունենալ հնարավորություն՝ խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնցից կախված է մեր վաղվա օրը։ Իսկ մեր ապագան կախված է այսօրվա կրթությունից, դրա որակից, առկա մարտահրավերներին դիմակայելու կարողությունից, և հաճախ բանալին հենց մեր մեջ է։ Որակյալ կրթությունն է, որ հասարակության զարգացման բանալին է»։

Փոխնախարարը հատկապես կարևորել է նմանատիպ նախաձեռնությունների դերը, որոնք ծնվում են կրթական համակարգի անմիջական մասնակիցների ջանքերով և բերում են փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են կրթական համակարգին։

Անդրեասյանը աշխատաժողովի անցկացումը արժևորել է նաև ոլորտի տարբեր կառույցներին համախմբելու, փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը բացահայտելու տեսանկյունից և վստահություն է հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու կրթական բարեփոխումներին միտված առաջարկներին ու գաղափարներին և դրանք կյանքի կոչելուն։

Այս տարի առաջին անգամ է աշխատաժողովն անցկացվում նաև առկա ձևաչափով, բանախոսությունների մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին։ Մինչև հուլիսի 4-ը ներառյալ՝ կլինեն 120 ելույթներ, այդ թվում՝ առցանց հանդիպումներ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է