Լրահոս 24/7

Վարչապետը ներկա է գտնվել ԱԱԾ ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն իրականացնում է առանձնահատուկ գործառույթներ, որոնք չափազանց կարևոր են պետության բնականոն գործունեության համար: «Ես պիտի ընդգծեմ, որ մենք վերապրել ենք և վերապրում ենք բավականին բարդ ժամանակահատված, և այս ընթացքում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել, իր գործառույթն իրականացրել է: Սա արժանի է գնահատանքի:

Այնուամենայնիվ, ինչպես պետական կառավարման բոլոր մարմինները՝ սկսած նախարարություններից, գերատեսչություններից, մենք պետք է երբեք ու երբեք չբավարարվենք մեր աշխատանքի որակով և ամեն օրվա հետ աշխատենք ավելի կատարելագործել այն, մանավանդ, որ աշխատանքը մի երևույթ է, որ միշտ էլ կատարելագործման տեղ ունի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պետական պահպանության ծառայությունը մտնում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ: Վարչապետը հիշեցրել է՝ կառավարության ծրագրի համաձայն և ընդունված քաղաքական որոշմամբ Պետական պահպանության ծառայությունն առաջիկայում՝ օրենսդրական փոփոխություններից հետո, գործելու է որպես Վարչապետին ենթակա մարմին: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՊՊԾ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

«Խոսքն անձնակազմի աշխատանքի որակի բարձրացման և տեխնիկական հագեցվածության մասին է: Մենք այս ուղղությամբ, իհարկե, պետք է հետևողական լինենք և լուծենք մեր առջև դրված խնդիրները:

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ կատարված աշխատանքի, ծառայության համար և հաջողություններ մաղթել բոլորիս մեր առջև դրված խնդիրները լուծելու գործում, որովհետև իսկապես մեր Հայրենիքը շատ բարդ ժամանակների միջով է անցնում, և այդ բարդ ժամանակների անցումը պիտի իրականացվի պատշաճ մակարդակով, որպեսզի այդ ամենի արդյունքում ունենանք անվտանգ, զարգացող, զարգացած երկիր, որտեղ ամեն օրվա հետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա վստահ և ապագային կնայի առավել վստահ հայացքով ու զգացողությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով:

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին և ծառայության մի խումբ ներկայացուցիչների պարգևներ է հանձնել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

44 minutes ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

4 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

4 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

5 hours ago