

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին։
Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և հետաքրքրվել է ընկերության ունեցած հնարավորություններից, առաջարկվող նախագծերից։
Արմեն Սիմոնյանը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու, էլ ավելի զարգացնելու համար կարևոր է հանդիպել ոլորտում փորձ ունեցող ընկերությունների հետ, հաճախ ունենալ նման հանդիպում-քննարկումներ։
«Մոսմետրոստրոյ» ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ընկերությունը, գործունեության ոլորտները, առաջնահերթ ուղղությունները, իրականացրած ծրագրերը։
Սերգեյ Ժուկովը շեշտել է, որ ցանականում են ծանոթանալ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հասկանալու համար դրանց հետագա սպասարկման և զարգացման հնարավորությունները։
Արմեն Սիմոնյանը հյուրերին ներկայացրել է ոլորտում առկա վիճակը, պետության առաջնահերթությունները, շեշտել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի իրագործմանը:
Քննարկվել են նաև Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և նոր կայարանի կառուցման հարցերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ կարևոր հարցեր ևս։
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…