ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկման դրվեց նաև Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթները։ Այս փաթեթի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ դեղորայքի հնարավոր պակասին։
«Հաշվի առնելով տարածաշրջանում որոշակի մատակարարումների շեղման կամ դրանց ոչ կանոնավոր լինելը՝ հնարավոր է ՀՀ-ում ինչ-որ մի ժամանակից դեղորայքի պակաս զգացվի։ Եթե այս պահից այդ մասին մտածենք, ինչ-որ հարցեր քվոտավորենք, ինչ-որ պահուստներ նախատեսենք։ Օրինակ՝ սննդի բնագավառում ներկրվող առաջնային անհրաժեշտության սննդի իքս տոկոսը պահուստում է և չի վաճառվում։ Հնարավո՞ր է, որ դեղորայքի դեպքում էլ անցնենք նույն ռեժիմին՝ հաշվի առնելով հնարավոր իքս պահից դեղորայքի պակասը»,- նշեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ իրենց գլխավոր մասնագետներից մտահոգություններ ստացել են մեկ դեղատեսակի վերաբերյալ, որը կիրառվում է անհետաձգելի վիրահատությունների ընթացքում։ «Այդ դեղատեսակի որոշակի պաշար սպառման եզրին է եղել, և մեկ այլ արտադրողի հետ այդ պակասը լրացվել է։ Այս պահին չկա խնդիր, իսկ լինելու դեպքում աշխատանքային կարգով վերացվում են։ Խնդիրը մեր տեսադաշտում է»,- նշեց ներկայացուցիչը։
Սուքիասյանը շեշտեց, որ դեղորայքային պաշարները պետք է օպերատիվ մշտադիտարկման տակ լինեն՝ հասկանալու համար պաշարները բավարար են, թե՞ ոչ։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…