Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գործադիր քարտուղար, Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը, նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության կողմից հռչակված գերակա և կարևոր ուղղություններից է, ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձ կատարել այլ բարեփոխումներում հակակոռուպցիոն օրակարգի խնդիրների լուծման խթաններին:
Զրուցակիցները քննարկել են ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցում տրված խորհրդատվությունների կատարման ընթացքը:
Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը հակակոռուպցիան միջոցառումների իրականացման գործում Հայաստանին տրամադրվող աջակցության համար և բարձր գնահատել մասնավորապես ոլորտում փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…