Քաղաքականություն
04.07.2022

Նոր դատավորներն ու դատախազը՝ որպես արդարադատության պահանջի իրագործման մեկնարկ

<strong>Նոր դատավորներն ու դատախազը՝ որպես արդարադատության պահանջի իրագործման մեկնարկ</strong>

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար Կառավարությունն առաջադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Նրա անունը վերջին տարիներին մեծապես կապված են եղել 2008թ. մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության դատավարական գործընթացների հետ, որտեղ Սաֆարյանն այդ օրվա իրադարձությունների հետևանքով տուժած անձանց իրավապաշտպանն է, զոհված անձանց իրավահաջորդների ներկայացուցիչը դատարանում, մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ։

Բազմաթիվ քաղաքացիների կողմից իրենց սոցիալական էջերում մասսայական դրական արձագանքները  վկայում են վստահելի ու հարգանք վայելող, իրենց գործունեությամբ հայտնի դարձած որակյալ մասնագետներով դատական համակարգի համալրմամբ ու նրանց շնորհիվ արդարադատության ոլորտի բարեփոխման՝ իրատեսական դարձած ակնկալիքներով:

Խոսքը ոչ միայն մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի համար անցանկալի (դրա մասին հենց իրենք են ազդարարում) Սեդա Սաֆարյանի, այլև նախորդ օրերին Ազգային ժողովի կողմից ընտրված գլխավոր դատախազի և մյուս դատավորների մասին է, որոնց ներկայացնելիս պատգամավորները վստահություն հայտնեցին, որ «հեղափոխական գործունեություն կծավալեն» դատական համակարգում:

Հիշելով նախորդ ամիսների ընդդիմադիր «փրկության» շարժումները և աչքի առաջ ունենալով այս օրերին հանրության լայն շրջանակների համար վստահելի նոր դատավորների նշանակումները՝ հասկանալի է դառնում, թե իրականում ինչ էր «փրկվում» փողոցում: Սրա ակներևությունը լրացվում է հակակոռուպցիոն գործիքակազմի՝ մարմինների ու իրավական ակտերի կատարելագործմամբ, ապօրինի ձեռքբերածի վերադարձի հարցում քաղաքական վճռականության դրսևորմամբ ու այդ ուղղությամբ աստիճանաբար արձանագրվող արդյունքներով:

Ուրեմն՝ քաղաքացիներն այս անգամ ունեն հստակ ձևակերպված պահանջ, որն անտեսել քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող և արտախորհրդարանական, չեն կարող: Ընդ որում՝ երկրորդներից շատերը մեծ դերակատարում կարող են ունենալ այդ պահանջի ամրացման գործում՝ համապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր ընտրությունների շրջանում հղկելով այն:

Երկար սպասված վեթինգի, քաղաքացիակենտրոն արդարադատության իրագործման վերաբերյալ հասարակական ու քաղաքական այդ պահանջը նաև Սեդա Սաֆարյանի, Աննա Վարդապետյանի ու մյուսների նշանակումով է, կարծես, տեղ գտնում իշխանության գործողություններում: Թեև այդ պահանջները դրվել են դեռ 2018թ. հեղափոխության օրերին ու դրանից հետո՝ երբեմն ուղեկցվելով իրագործման մեջ հապաղման պատճառով առաջացած դժգոհություններով։

Դատաիրավական համակարգը պետականության հիմնասյուներից է, և որքան էլ այդ համակարգը բարեփոխելն ունենա նաև օբյեկտիվ բարդություններ՝ այնուամենայնիվ՝ այդ ոլորտը պետականաշինության ամենաառանցքային ուղղությունն է, ուստի հանրային սպասելիքները ևս երբեմն չներող են և խիստ։

Նոր նշանակումները  և սկիզբ առնող փոփոխությունները մասնագիտական բարձր պատրաստածության կադրերի ներգրավմամբ՝ ոլորտի  հեղափոխության հույսեր են ներշնչում։

Լրահոս
Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը
21:15
Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը
Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն
20:00
Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն
19:56
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն
Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի  ձևավորումը
19:20
Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը
Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո
18:48
Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո
Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի
17:36
Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
15:57
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով
15:03
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով
14:12
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր
12:41
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր
Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է
11:58
Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է
Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ
19:17
Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ
Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին
18:40
Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին
Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան
18:09
Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ
16:46
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ