Լրահոս 24/7
23.03.2025

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում է Գազայի հարցով Իսլամական համերաշխության կազմակերպության եւ Արաբական լիգայի երկրների նախարարական Կոնտակտային խմբի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է «Անադոլուն»:

Ըստ այդմ, սպասվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կվերահաստատի Գազայի վերականգնման ծրագրին աջակցությունը, հանդես կգա պաղեստինյան էքսկլավի տարածքում կրակի դադարեցման համաձայնության հետագա փուլերն իրականացնելու եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու առաջարկությամբ, ինչպես նաեւ կբարձրացնի մարդասիրական օգնության ամբողջական ծավալների վերականգնելու եւ ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտության հարցը:

Ինչ վերաբերում է քաղաքական խնդրին, ապա Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պաշտոնակիցների հետ կքննարկի Պաղեստինի՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետության ճանաչման հարցում ջանքերի համատեղումը: Գազայի հարցով ԻՀԿ եւ ԱԼԵ նախարարական Կոնտակտային խումբը ձեւավորվել է 2023թ. նոյեմբերի 11-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում: Կոնտակտային խմբի անդամներ են Թուրքիան, Պաղեստինը, Ինդոնեզիան, Կատարը, Եգիպտոսը, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը: Խմբի աշխատանքների կոորդինացիան վերապահված է Իսլամական համերաշխության կազմակերպության եւ Արաբական լիգայի երկրների գլխավոր քարտուղարներին:

Գազայի հարցով Կոնտակտային խմբի հերթական նիստը գումարվում է, երբ Իսրայելի ռազմական կաբինետն ընդունել է ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը շարունակելու, պաղեստինյան կազմակերպության նաեւ քաղաքական թեւի առաջնորդներին ֆիզիկապես ոչնչացնելու որոշում եւ անցել կոնկրետ գործողությունների: Մարտի 23-ին ՀԱՄԱՍ-ի թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ իսրայելական օդուժի թիրախային հարվածի հետեւանքով Գազայի հատվածի Խան-Յունուս քաղաքում սպանվել է կազմակերպության քաղբյուրոյի անդամ Սալահ-ալ Բարդեվիլը: Ըստ որոշ աղբյուրների, նրա հետ սպանվել է նաեւ կինը:

Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը բացահայտել է, որ Վաշինգտոնը եռանդուն բանակցություններ է վարում Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ՝ առաջ մղելով այսպես կոչված «Աբրահամի ուխտի» գաղափարը: Այն ենթադրում է Իսրայելի հետ արաբական աշխարհի ազդեցիկ պետությունների հարաբերությունների կարգավորում: Ուիթկոֆը հատկապես կարեւորել է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հաշտությունը: Նա ասել է, որ սաուդցիների նախապայմանն այդ հարցում Գազայի կարգավորումն է, պաղեստինյան էքսկլավում խաղաղության հաստատումը:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, մինչդեռ, հայտարարել է, որ Գազան պետք է լիովին մաքրվի ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից եւ նրանց ազդեցությունից: Հնարավո՞ր է, որ Իսլամական համերաշխության կազմակերպության եւ Արաբական լիգայի երկրներն ընդունեն Գազայից ՀԱՄԱՍ-ի լիակատար արտաքսման եւ էքսկլավի տարածքում «արտաքին կառավարում հաստատելու» որոշում: Գազայում ՀԱՄԱՍ-ի իշխանության պահպանման դեմ կտրուկ հանդես են գալիս նաեւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը:

Թուրքիան, ընդհակառակը, շարունակում է պնդել, որ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական խմբավորում է, այլ՝ պաղեստինյան կուսակցություն, որ պետք է Պաղեստինի անկախ պետության քաղաքական համակարգի «անբաժանելի մաս» կազմի: Բայց Հաքան Ֆիդանը Կահիրե է մեկնում մի իրավիճակում, երբ Թուրքիան ներքին ցնցումների մեջ է, եւ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա Էրդողան-Իմամօղլու դիմակայությունը: Ուշագրավ է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունները, ինչպես նաեւ Եգիպտոսը եւ Հորդանանը Միացյալ Նահանգների հետ ոչ միայն առեւտրա-տնտեսական, այլեւ անվտանգային համագործակցություն ունեն: Ոչ ոք, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնի հետ բաց առճակատման չի գնա: Իհարկե, կընդունվի Պաղեստինի անկախության մասին հայտարարություն, Գազայում Իսրայելի ռմբակոծումները կդատապարտվեն, բայց տարածաշրջանի ոչ մի երկիր, ինչպես ցույց է տալիս փորձը, ՀԱՄԱՍ-ին ռազմական աջակցություն չի ցուցաբերի:

Արաբական աշխարհի համար այդ հարցում սկզբունքային «նահանջի» խնդիր չկա: Հարցը Թուրքիայի հավակնությունների եւ իրականության միջեւ ճեղքվածքն է, որ գնալով խորանում է: Անկարային նույնիսկ չի հաջողվում «նույն նավակ տեղափոխել» Բաքվին, որ շարունակում է Իսրայելի հետ հարաբերություններ զարգացնել: Չորրորդ օրն է՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Թուրքիայի տասնյակ այլ քաղաքներ փոթորկում են, իսկ Իլհամ Ալիեւից ի պաշտպանություն Էրդողանի որեւէ հայտարարություն այդպես էլ չի հնչել: Ինչու՞ է նա լռում կամ ինչի՞ է սպասում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան