Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին, շնորհվել Ոստիկանության գեներալ-մայորի կոչում, Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Հարությունյանին շնորհվել է Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Նախագահ Վահագն խաչատուրյանը շնորհավորել է պաշտոնատար անձանց Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ և մասնավորապես նշել.
«Շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ: Շատ խորհրդանշական է, որ Դուք հերթական դասային աստիճաններն ու կոչումները ստանում եք հենց այս տոնական օրը: Սահմանադրությունը ոչ միայն մեր երկրի մայր օրենքն է, այլև պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն հենքը:
Հենց Սահմանադրության շնորհիվ են պետական տարբեր մարմիններն ու իշխանության թևերը բնականոն գործունեություն ծավալում՝ ապահովելով իշխանության օրինակարգության ու քաղաքացիական ազատությունների ներդաշնակությունը:
Այսօր յուրաքանչյուրս մեր հնարավորությունների և գործառութային պարտականությունների սահմաններում հարկ է, որ գործենք Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ: Ցանկացած բարձր կոչում նախևառաջ պատասխանատվություն է մեր պետության ու քաղաքացիների առաջ և հավատացած եմ, որ Դուք պատվով և լիարժեքորեն կշարունակեք իրականացնել Ձեր ուսերին դրված առաքելությունը:
Բոլորիս միասնական ջանքով մենք պետք է ապահովենք մեր երկրի հանրային ու պետական կյանքի սահմանադրականությունը, որն այլընտրանք չունեցող ճանապարհ է, որը պետք է երաշխավորի մեր երկրի զարգացումն ու կայունությունը, և դառնա մեր քաղաքացիների բարեկեցության ու պաշտպանվածության գրավականը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և բոլորիս»:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…