Լրահոս 24/7

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Հուլիսի 6-ին դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան տարելիցն է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Վարպետի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ:

Մահվան տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Վարպետի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը հայկական ծիրանափողն ու նրա մեղեդին բարձրացրել և միջազգային մակարդակի է հասցրել՝ հնչեցնելով աշխարհի բոլոր անկյուններում:

«Իր մեծագույն վաստակով նա ժողովրդի կողմից արժանացել է «Դուդուկի արքա» տիտղոսին: Արժևորելով ու նշանավորելով Վարպետի հսկայական ներդրումը՝ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային փառատոն, ինչն անչափ կարևոր է Մաեստրոյի ստեղծագործական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում»,- նշել է նախարարը և վերահաստատել Վիլյամ Սարոյանի այն միտքը, որ Ջիվան Գասպարյանի նվագն աղոթք է:

Ջիվան Գասպարյանի կիսանդրու քանդակագործ և ճարտարապետ Ալեքսան Բաբայանի տեղեկացմամբ՝ դեռևս մեկ տարի առաջ ընտանիքի կողմից հաստատված են եղել կիսանդրու էսքիզները, իսկ այս տարվա հունվարից մեկնարկել են աշխատանքները, և գործի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Վարպետի բրոնզե կիսանդրու ձուլումն ինքն է իրականացրել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ հիշատակի պահպանման ամենաճշգրիտ, ստուգված և արդյունավետ ճանապարհն այդ հիշատակը կենդանի պահելն է, որն ամենամեծ հատուցումը կլինի բոլորիս կողմից:

Թիվ 1

Recent Posts

Ինչո՞ւ Քոչարյանը չի հիշում Մարտի 1-ի գործով կարևոր դրվագը

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում չի մտաբերել Մարտի 1-ի քրեական…

6 hours ago

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ՀՀ-ին առնչվող երկու բանաձև

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին…

8 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Հոկտեմբերի 12-ին «Խաղաղ խաչմերուկ. անվտանգության և…

9 hours ago

Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային…

9 hours ago

«Զվարթնոց»-ում սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից…

9 hours ago

Բաբաջանյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին

Ռուսաստանի ու Ադրբեջանի համար ՀՀ արևելյան սահմանին ԵՄ առաքելության ներկայության փաստն ուղղակի սպառնալիք է, «Խաղաղության…

10 hours ago