Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում չի մտաբերել Մարտի 1-ի քրեական գործով պարկուճները փոխելու մասին առանցքային դրվագներից մեկը։ Ի դեպ, այս քրեական գործով Քոչարյանը տարիներ շարունակ կենտրոնական մեղադրյալներից մեկն էր։
Մասնավորապես, լրագրողի դիտարկմանը, թե պարկուճները փոխվել են, Քոչարյանը արձագանքել է․ «Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում։ Սենց ասեմ՝ բաներ են ասում աբսուրդի ժանրից, որ մեկ-մեկ լսում ես, ասում ես՝ ամոթ է արձագանքել այդ կարգի հայտարարություններին»։
Այնուհետև նա լրագրողներից հետաքրքրվել է՝ ե՞րբ են փոխվել քրեական գործում առկա պարկուճները՝ ակնարկելով, որ դրանք եթե նույնիսկ փոխվել են, ապա դա արվել է ոչ իր պաշտոնավարման տարիներին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաընթացքում։
«Այդ հարցը դուք ուսումնասիրեք, նայեք՝ երբ է դա կատարվել, եթե կատարվել է, և ես ձեզ խոստանում եմ այդ հարցի պատասխանը ձեզ տալ»,- հավելել է Քոչարյանը։
Այդուհանդերձ, «Փաստերի ստուգման հարթակը»/Fip.am ներկայացնում է՝ երբ և ինչպես է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ժողովրդի վրա կրակված պարկուճները փոխելու մասին նոր հանգամանքը հայտնվել քրեական գործում։2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետևանքով հարուցված քրեական գործի վարույթը վերակենդանացավ այդ դեպքերից ուղիղ տասը տարի անց՝ 2018-ին Հայաստանում իշխանությունների փոփոխությունից հետո։ Մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ, հիշեցնենք, 10 քաղաքացի էր զոհվել։
2018-ի հոկտեմբերի 31-ին այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր քրեական գործով կարևոր հանգամանքների ի հայտ գալու մասին։
Ըստ ՀՔԾ-ի, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն այս գործում ներգրավվել էր որպես մեղադրյալ «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար։
Պաշտոնական վարկածի համաձայն, նա կազմակերպել էր ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:
Ավելին` սկզբնաղբյուրում։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…