Լրահոս 24/7

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 3 միլիոն դրամի հափշտակության գործը դատարանում է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2020թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել և նույնականացրել է էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել է ընդհանուր 26 վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 3.205.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, հիշյալ տղամարդը, 2021 թվականի ապրիլին, «Facebook.com» սոցիալական կայքում այլ անձի անվամբ  գրանցված անհատական էջից նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, խաբեությամբ ստացել է վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը, ուղղորդել այդ անձին էլեկտրոնային դրամապանակը նույնականացնելու գործընթացում, այնուհետև՝ ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները, ՀՀ բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել  խոշոր չափերով՝  990.000 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Թիվ 1

Recent Posts

Ինչո՞ւ Քոչարյանը չի հիշում Մարտի 1-ի գործով կարևոր դրվագը

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում չի մտաբերել Մարտի 1-ի քրեական…

2 hours ago

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ՀՀ-ին առնչվող երկու բանաձև

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին…

4 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Հոկտեմբերի 12-ին «Խաղաղ խաչմերուկ. անվտանգության և…

5 hours ago

Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային…

5 hours ago

«Զվարթնոց»-ում սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից…

5 hours ago

Բաբաջանյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին

Ռուսաստանի ու Ադրբեջանի համար ՀՀ արևելյան սահմանին ԵՄ առաքելության ներկայության փաստն ուղղակի սպառնալիք է, «Խաղաղության…

6 hours ago