

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանին։
Պարոն Խալաթյանը նշեց, որ անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Սահմանադրությանը, այն ունի և՛ իրավական, և՛ քաղաքական լեգիտիմության խնդիր՝ այն ընդունումից ի վեր, ներառյալ կատարված փոփոխությունները, ժողովրդի կողմից չի ապրվում, չի ընդունվում որպես լեգիտիմ, քանի որ կան կասկածներ հանրաքվեների օրինականության վերաբերյալ, չկա սահմանադրական արժեբանությունը։
Նա նաև հավելեց, որ Սահմանադրությունն ինքնին պետականության գոյության, պետության ինքնիշխանության ցուցիչ է և իր բոլոր խոտելի կողմերով հանդերձ Սահմանադրությունն ինքն իրենով արժեք է։ Մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի իրավամբ Սահմանադրության կարևորությունը գիտակցվի հասարակության կողմից։
Պարոն Խալաթյանը նշեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ի դեմս Սահմանադրության ունի այն կարևորագույն խորհրդանիշներից մեկը, որը ցույց է տալիս հայ ժողովրդի քաղաքական ազգ լինելու հանգամանքը։
Ինչ վերաբերվում է Սահմանադրության թերություններին, ապա նախևառաջ պետք է մատնանշել Սահմանադրության բավականին հաճախակի փոփոխությունները։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…