Լրահոս 24/7

Տարկետման ինստիտուտը վերադառնում է բուհական համակարգ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ խոսքը վերաբերում է տարկետում տրամադրելուն:

«Ինչպես գիտեք, 2017 թվականին համապատասխան օրենքում փոփոխություն կատարելուց հետո մեր շրջանավարտները զրկվեցին ՀՀ բուհերում անընդհատ կրթություն ստանալու իրավունքից, որովհետև նրանք բոլորը պետք է զորակոչվեին բանակ, բացառությամբ օլիմպիադաներում մեդալներ նվաճած շրջանավարտների, որոնց քանակը փոքր է:

Հիմա այս առաջարկով լրացումը բաղկացած է լինելու երկու կետից. առաջարկվում է համապատասխան բնագիտական մասնագիտություններով Կառավարությանը լիազորել տրամադրել տեղերի որոշակի քանակ, որը կենթադրի տարկետման իրավունք:

Երկրորդ կետը վերաբերում է զորակոչի տարիքի փոփոխությանը: Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի էին առնչվում: Խորհրդային շրջանում դպրոցը 10 տարի էր, և 17 տարեկանում էին ավարտում, իսկ այժմ 12-ամյա է դպրոցը, և նրանք ավարտում են 18, երբեմն՝ 19 տարեկանում: Երբ գումարում են ուսման տարիները՝ բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, ստանում ենք այն տարիքը, երբ ասպիրանտն իր ուսուցման դեռևս 3-րդ տարում զորակոչվում է բանակ:

Այս փոփոխությամբ առաջարկում ենք նշված՝ տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել, այսինքն՝ մինչև 28 տարեկանը»,- ասաց Դումանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ այս նախագծով տարկետման իրավունքը վերադարձնում են բուհական համակարգ. «Կարևոր է արձանագրել, որ մենք այս որոշումը կայացնում ենք կառավարությանը թողնելով հայեցողության լիազորություն:

Այսինքն ոչ թե ասում ենք՝ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ տարկետում է ստանում, այլ ամեն տարվա համար հասցեական, որոշակի մասնագիտությունների, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված կառավարության առաջնահերթություններից: Նաև կառավարությունը այդ որոշումներով հնարավորություն կունենա որոշակի լրացուցիչ պայմաններ առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար: Սա վերաբերելու է հաջորդ տարվա ընդունելության քննություններին»,-ասաց վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած…

15 minutes ago

Քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի…

28 minutes ago

Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք

Դիմում եմ Եվրոդաշինքի առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հստակ դիրքորոշում արտահայտել միջպետական գանգատների հետկանչի,…

44 minutes ago

Պենտագոնն արձագանքել է ՀՀ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում…

56 minutes ago

Ադրբեջանն է այլևս այդ դիտորդներին պահում սահմանին. Սիմոնյան

«Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ քաղաքացիական դիտորդները, ապա ինքն է այդ դիտորդներին այլևս պահում…

1 hour ago

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք. Սուքիասյան

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը…

1 hour ago