Օրերս մենք եղանք Բջնիում, և այնտեղ ես արձանագրեցի, որ Բջնիի Սուրբ Աստվածածին 11-րդ դարի եկեղեցու պատը վթարային վիճակում է: Այս մասին Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այնտեղ հենքեր են դրել, որպեսզի չփլուզվի պատը, և ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո բարեբախտաբար պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա, և պետք է ընդամենը ֆինանսավորումն ապահովել»,- ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ կարևորագույն պատմամշակութային հուշարձան հանդիսացող Բջնիի ամրոցի հետ կապված հանձնարարականներ է տվել: «Մենք այնտեղ ճանապարհի խնդիր ունենք, որը շատ բարդ ճանապարհ է, շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը կառուցել, նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև, որ հուշարձանի ներկայացման հետ կապված խնդիրներ կան, որտեղ պետք է լուծումներ գտնել և ունենք մի իրավիճակ, որ հուշարձանը թաքնված է այգիների մեջ: Նա հայտնեց, որ նորոգվող Բջնի-Հրազդան ճանապարհը տասնյակ տարիներով չնորոգված ճանապարհ է, և նորոգման արդյունքում զբոսաշրջային պոտենցիալն Աղվերան-Ծաղկաձոր հատվածում էականորեն կակտիվանա՝ Բջնին հաշվի առնելով որպես շատ կարևոր կանգառ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվել են հաջորդ տարվա համար դիտարկել Չարենցավանից Աղվերան տանող ճանապարհը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…