Լրահոս 24/7

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. Փաշինյան

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը: 

Վարչապետը Կապսի ջրամբարի հետ կապված հույս հայտնեց, որ գործընթացները կառավարության պլանավորածով կընթանան:

«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու: Եվ շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել և քաղաքաշինական նոր մշակույթ բերենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը 13.3 միլիարդ դրամ կտրամադրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: Մոտ 13.3 մլրդ դրամ գումար կվերաբաշխեն 3 խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար: Այդ բլոկներից մեկը վերաբերում է Կապսի ջրամբարին: Նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ որոշակի գործընթաց կա, փաստաթղթերի ուսումնասիրման փուլում են, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին: Եվ այսպիսով 3.5 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

10 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

11 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

12 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

12 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

14 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

14 hours ago