

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայր` Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Կլերֆոնտենից ժամանած ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշանի և Ֆրանսուա Ֆիշեի ուղեկցությամբ, ովքեր դեսպանին են ներկայացրել հնավայրում հայ և ֆրանսիացի ուսանողների օգնությամբ կատարված հնագիտական պեղումները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
2008 թվականից ի վեր Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր։ Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցության շրջանակներում իրականացվող հետազոտությունների այս ծրագրին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Պատասխանելով լրագրողների հարցերին` դեսպան Լույոն նշել է.
«Շատ հետաքրքիր համագործակցություն է հնավայրի պահպանման և ընկալման համար, որը մեծ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի պատմության համար»:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…