Լրահոս 24/7

Շրի Լանկայում պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը

Շրի Լանկայում բազամահազարանոց բողոքի ակցիաներ են։ Երկրի տարբեր մասերից մարդիկ եկել են մայրաքաղաք Կոլոմբո, հավաքվել այդ երկրի նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում են, որ նա հեռանա։ Այս մասին գրում է BBC-ն՝ նշելով, որ հայտնի չէ, արդյոք նախագահ Գոտաբայա Ռաջապակսան շենքի ներսո՞ւմ է, թե՞ ոչ։

Աղբյուրը նշում է, որ այս երկիրը տառապում է սանձարձակ գնաճի պատճառով, սննդամթերքի, դեղերի ու վառելիքի ներկրումը շատ դժվարացել է։

Կառավարության տնտեսական քաղաքականությունից դժգոհ հազարավոր ցուցարարներ մեքենաներով, ավտոբուսներով շարժվում են  դեպի մայրաքաղաք։

Իշխանությունները փորձել են  կանգնեցնել բողոքի ցույցերի անցկացումը՝ ուրբաթ երեկոյան սահմանելով պարետային ժամ։ Սակայն ցուցարարներին դա չի կանգնեցրել, պարետային ժամն էլ չեղարկվել է, քանի որ  քաղաքացիական հասարակության խմբերը,  ընդդիմադիր կուսակցությունները կտրականապես դեմ են արտահայտվել դրան:

Շրի Լանկան սպառել է արտարժույթի պահուստները և դժվարությամբ է ներկրում սննդամթերք, վառելիք և դեղորայք:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ը հորդորել է և՛ իշխանություններին, և՛ ցուցարարներին ապահովել շաբաթ օրվա ցույցի խաղաղ անցկացումը։

Վերջին տեղեկություններով, Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայրը։ Ըստ հաղորդագրությունների` նրանք անցել են պատնեշների ու ցանկապատի վրայով և գրավել տարածքը։ Աանկարգությունների հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել:

Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ է հրավիրել։ Մի խումբ պատգամավորներ նախագահին հորդորել են հրաժարական տալ։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

16 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

33 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

51 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago